Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի խախտման դեպքերը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը։
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել՝ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ նախաձեռնել է «արդարության երթ»: Հանձնախումբը հորդորում է բոլոր հետաքրքրված անձանց նամակ հղել Թրամփին և հորդորել նրան աջակցել Հայաստանին:
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության (1731 ստացված և առաքված տեղեկատվական միավոր), Ֆրանսիայի (719), Վրաստանի (405), Ուկրաինայի (391), Գերմանիայի (338), Թուրքիայի (318), Շվեդիայի (314), Իրանի (291), Լեհաստանի (170), և ԱՄՆ-ի (167) հետ:
Հունվարի 23-ի երեկոյան՝ Լոնդոնի արևելյան շրջանի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինությունը մասնակի ավերվել է, սկսվել է հրդեհ, հայտնում է BBC-ն։
ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում երեկ վերընտրված իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի օրակարգում գտնվող առաջնահերթություններին, ափսոսանք է հայտնել, որ անցած տարի կառույցին չի հաջողվել տեսանելի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Գավառ քաղաքում գրանցվել է 20 աստիճան, Մարտունիում եւ Շորժայում՝ 14, Սեւանում՝ 11 աստիճան սառնամանիք: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Գեղարքունիքում գրանցված սառնամանիքները հունվարի ամսական միջին նորմայից ցածր են 2-4 աստիճանով: Մաքենիսի դպրոցի տնօրեն Ադամ Մխիթարյանի հավաստմամբ՝ բարձրլեռնային Մաքենիսում գրանցվել է 23 աստիճան սառնամանիք:
Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հերքել է լուրերն այն մասին, որ Երևանի «Արարատ»-ը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնությանը:
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, որը երեկ վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում, գլխավոր մարտահրավեր է համարում Եվրոպայի խորհրդի երկրներում քաղբանտարկյալների գոյությունը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ռուսական կողմի նախաձեռնությամբ ուղևորվում է Մոսկվա։
Ոստիկանության Ստեփանավանի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 18.20-ին, Պուշկինո գյուղում հայտնաբերվել և Բազումի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն:
ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան բիզնեսի կառավարումը փոխանցել է իր որդիներին՝ Դոնալդ-Կրտսերին և Էրիկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը այդ տեղեկությունը հաստատել է լրագրողների համար իր առաջին մամուլի ասուլիսում։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունվարի 17-ին, ժամը 12.45-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղի Երևանյան փողոցում գտնվող հուշարձանի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահե Վ.-ին։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։
«Ես անչափ ուրախ եմ, որ մեր երկու երկրների վարչապետերի հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխակելու նման հնարավարություն, այդ թվում՝ «Антиконтрафакт-2016 համաժողովի անցկացման ժամանակ Ձեզ հետ քննարկած խնդիրների վերաբերյալ»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չեն ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը` անդրադառնալով կայքերից մեկի տարածած լուրին, թե Հովիկ Աբրահամյանը հեռացել է ՀՀԿ-ից:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան առանձին խորհրդատվություններ կանցկացնի Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ Աստանայի ոչ ուղղակի բանակցությունների շրջանակում։
ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնի թեկնածու Սթիվեն Մնուչինը հաստատել է, որ կապահովի Ռուսաստանի և Իրանի դեմ գործող պատժամիջոցների պահպանումը, հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Սենատի արտասահմանյան հարցերով կոմիտեն հավանության է արժանացրել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը, հայտնում է ВВС-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխարհը մուտք է գործում նոր պատմական դարաշրջան, տեղեկացնում է Reuters-ը։
«Փաստ» թերթի աղբյուրների վկայությամբ` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կպաշտոնավարի մինչև Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ավարտը:
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում, հայտնում է RIA Novosti-ն։
Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասվում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ:
Չինաստանը նորագույն միջմայրցամաքային «Դունֆեն-41» (Dongfeng-41, DF-41) բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում։ Այս մասին հայտնում է հոնգկոնգյան Apple Daily թերթը՝ վկայակոչելով համացանցի չինական սեգմենտում հրապարակված համալիրի լուսանկարներին։
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օդում պտտվող տարբեր լուրեր կան, որոնք գրեթե երբեք միս ու արյուն չեն ստանում, եւ դրանց մասին գրելն էլ բավականին բարդ է, քանի որ անանուն, առանց փաստերի գրելն անիմաստ է, իսկ կոնկրետացնելը՝ անհնարին եւ անգամ վտանգավոր։ Առնվազն տվյալ լրատվամիջոցը հերթական անգամ կարող է հայտնվել դատարանում, մեղադրվել զրպարտելու, ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Հունվարի 21-ին Արարատի մարզում ահազանգ է ստացվել, որ 14-ամյա դպրոցական աղջկան առևանգել, ապա բռնաբարել են: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Որտեղից հավելեցին միայն, որ սույն ահազանգի հետքերով քննություն է ընթանում: