Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական կյանքի վրա:
Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին, լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կրթության և գիտության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, մարզպետներին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները, առաջարկներ ներկայացնել երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:
«Չնայած տարվա վերջում ասել էի, որ 2017թ. ավելի ծանր է լինելու, մեր առաջին նիստն ավելի թեթև էր»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանը:
ԱՄՆ Ազգային հետախուզությունը առնչություն չունի այն տեղեկության արտահոսքի հետ, որ «ռուս գործակալները» կոմպրոմատ են հավաքել Թրամփի դեմ։
Հունվարի 12-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չեչնիայի իրավապահները զանգվածային հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտել են բանդիտական խմբավորման ցանց, որի զինյալները կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրին։
Նա հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի՝ մինչև 2036թ. զարգացման ուղիները ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ՝ նպատակ ունենալով վարձակալությունից պետական բյուջեի մուտքերի էական ավելացումը և ծառայությունների մատուցման որակի բարելավումը:
Տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին վարչապետը հանձնարարեց համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Սեզար Ֆլորին Պրեդային և Շտեֆան Շեննաքին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին, երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիայի խորհրդարանում երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումը երեկ ավարտվել է ծեծկռտուքով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Անիկ Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը կազմել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակված փաստաթուղթը, որտեղ տեղեկություններ է պարունակվում իբրև Ռուսաստանի մոտ գտնվող՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատի մասին։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակ, որտեղ արյունահոսող մի երիտասարդ մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
Ռուսաստանում ռազմական հետաքննությունը անցկացրել է Սև ծովում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռի պայթյունատեխնիկական փորձաքննություն, հայտնում է «Կոմերսանտը»։
Հունվարի 12-ին, ժամը 07.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում շտապօգնության մեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:
Այս տարին էլ սկսվեց նախորդի նման: Ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը կրկին չհասցրեցին պայմանավորվել Հայաստան մատակարարվող գազի հարցում: Անցած տարի միայն ապրիլ ամսին ստորագրվեց այն պայմանագիրը, որով մեզ գազ մատակարարվեց: Ռուսական ընկերության ու Վրաստանի միջև վերջին տարիներին միշտ անհամաձայնություն կա Հայաստանի գազամատակարարման հարցում:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հրշեջ-փրկարարները «Vaz 2121» ավտոմեքենայի վարորդ Գ. Ա.-ին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.22-ին, մարվել՝ 06.10-ին: Այրվել է Մ. Վ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 190 քմ) և տանիքում կուտակված անասնակեր (մոտ 300 հակ):
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ամռանը, երբ Հենրիխ Մխիթարյանը պետք է տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ», ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ Մխիթարյանը կլինի Մատայի հիմնական փոխարինողը և խնդիրներ կստեղծի իսպանացի ֆուտբոլիստի համար:
Prada-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտանում է նորաձև հագուստի, կոշիկի և աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել է Միլանում 1913 թվականին: 2015 թվականի հունվարի տվյալներով՝ Prada-ն ունի 594 խանութ:
4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ ընդհանուր առմամբ ընկերության՝ սկանդալի հետ կապված ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը: Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների և ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար:
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո է: Այս մասին հաղորդում է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագիրը:
Հանրահայտ շոկոլադե թխվածքաբլիթներ՝ Հին Նոր տարվա համար: