Moody’sը նշում է ԼՂ հակամարտության բացասական ազդեցությունը ԱՊՀ երկրների տնտեսության վրա
Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական կյանքի վրա:
Այս մասին ասված է ԱՊՀ երկրների վերաբերյալ «Մուդիս» (Moody’s) միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում:
Զեկույցում նշվում է, որ տարածաշրջանում տնտեսության աճն ավելի արագ կլինի 2017թ., քան 2016թ.ին: 2017թ. Կանխատեսվում է, որ այն կկազմի 2 տոկոս` 2016թ. 1 տոկոսի փոխարեն , իսկ 2018թ.` 3 տոկոս:
«Աշխարհաքաղաքական հակամարտությունները էական դեր են խաղալու ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կյանքի վրա: Ուկրաինայի դեպքերի առնչությամբ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ագրեսիայի բռնկումը (լարվածության սրացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խմբ.) բացասական ազդեցություն են ունենալու: ԱՊՀ անդամ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն Բելառուսը և Ղազախստանը իրենց հարևանների հետ որևէ խնդիր չունեն», ասված է հաշվետվության մեջ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով:
Ադրբեջանի փորձերը ուժի սպառնալիքով կորզելու միակողմանի զիջումներ ոչ միայն ի սկզբանե դատապարտված են ձախողման, այլեւ շարունակում են մնալ փոխզիջումային տարբերակով խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը: Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, եւ, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ բարոյական հիմքեր: