Կատաղի ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի խորհրդարանում երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումը երեկ ավարտվել է ծեծկռտուքով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները գրավել են ամբիոնը, որոնց միացել են նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:
Խորհրդարանի ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորները սկսել են բռունցքներով միմյանց հարվածել, ինչը վերածվել է զանգվածային կռվի։
Այդ պահին խորհրդարանում են գտնվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, սակայն չեն միջամտել ծեծկռտուքին։
Իշխող կուսակցությունում ենթադրում են, որ երկիրը կարիք ունի ուժեղ ղեկավարի՝ երկրի միասնականությունը պահելու համար, երբ ընդդիմությունը մտավախություն ունի, թե դա կհանգեցնի բռնապետության։
Reuters-ը նշում է, որ խորհրդարանականները կշարունակեն օրինագծի քննարկումները հունվարի 12-ին, որը ենթադրում է Սահմանադրությունում փոփոխություններ։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանության էր արժանացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը։
https://www.youtube.com/watch?v=9ijIpAP09fM