Բաժիններ՝

Թբիլիսիի կենտրոնում հրազենային վնասվածք է ստացել Վրաստանի նախագահի փեսան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին, երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մինդիա Գոգոչուրին, ենթադրաբար, վիրավորվել է հրազենային զենքից։ Իրավապահները փակել են հարակից փողոցները, դեպքի վայր են մեկնել ոստիկաններ ու փորձագետ-կրիմինալիստներ։

Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան տեղափոխվել է հիվանդանոց։
Դեռևս հայտնի չէ, թե ով է կրակել։

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ-ն արդեն քրեական գործ է հարուցել փաստի առնչությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031