Խորագիր:

«Մխիթարյանը և Մատան ցեմենտով են ամրագրել իրենց տեղը մեկնարկային կազմում». Metro

«Մխիթարյանը և Մատան ցեմենտով են ամրագրել իրենց տեղը մեկնարկային կազմում». Metro

Ամռանը, երբ Հենրիխ Մխիթարյանը պետք է տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ», ֆուտբոլային վերլուծաբանները նշում էին, որ Մխիթարյանը կլինի Մատայի հիմնական փոխարինողը և խնդիրներ կստեղծի իսպանացի ֆուտբոլիստի համար:

Այժմ, ըստ բրիտանական «Metro» պարբերականի, Մատան և Մխիթարյանը կարողանում են հրաշալի համադրել իրենց խաղը և դանով մեծ օգուտ տալ մանչեսթերյան ակումբին:

«Մխիթարյանը և Մատան ցեմենտով են ամրագրել իրենց տեղը մեկնարկային կազմում: Մոուրինիոն խոստացավ, Մոուրինիոն արեց: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության ժամանակ պորտուգալացի մասնագետը թույլ տվեց Մատային և Մխիթարյանին միասին խաղալ, ինչը հրաշալի արդյունքներ տվեց:

Սա Մխիթարյանի և Մատայի առաջին հաջող խաղն էր միասին: Չնայած այս զույգը խաղում էր նաև «Զարյայի» դեմ խաղում՝ այդ խաղը չի կարելի համարել լավագույնը կիսապաշտպանների համար»,- նշում է աղբյուրը:

Ըստ պարբերականի լրագրողների, Մատան և Մխիթարյանը մեկնարկային 45 րոպեներում մանչեսթերյան ակումբի շարժիչ ուժն էին: Այն ժամանակ, երբ Մատան վտանգ էր ստեղծում մրցակցի տուգանային հրապարակում, Մխիթարյանը իրեն բնորոշ ճկունությամբ կարողանում էր վտանգավոր պահեր ստեղծել:

Սիրարփի Աղաբաբյան

Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2016-12-22
«Եթե օտարերկրյա ներդրողը տեսնում է, որ ներքին ներդրողը ձեռնպահ է, հետևություններ է անում». Գարեգին Մելքոնյան
«Հայաստանում, երբ մտածում են, որ գործարարության այս կամ այն սահմանափակումները կան, իմ արձագանքը հետևյալն է` որոշեք ձեր բիզնեսը, սկսեք անել, ցանկացած խնդիր, որն ունենաք օրենսդրական կարգավորումից դուրս, ինչքան հնարավոր է` հրապարակայնացրեք փաստերով հանդերձ»։