
Հրդեհ Վարդաձոր գյուղում

Հունվարի 12-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի 14-րդ փողոց տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.22-ին, մարվել՝ 06.10-ին: Այրվել է Մ. Վ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 190 քմ) և տանիքում կուտակված անասնակեր (մոտ 300 հակ):