![](/banners/BeFunky-design.jpg)
Փորձագետները բացառել են «Տու-154»-ում ահաբեկչության վարկածը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/tu154.jpg11.jpg)
Ռուսաստանում ռազմական հետաքննությունը անցկացրել է Սև ծովում կործանված ռուսական «Տու-154» ինքնաթիռի պայթյունատեխնիկական փորձաքննություն, հայտնում է «Կոմերսանտը»։
Պայթյունի հետքեր ինքնաթիռում կամ հրթիռով խոցման հետքեր փորձագետները չեն հայտնաբերել։ Այդկերպ, ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներից բացառվել է ահաբեկչությունը։
Մասնագետները, բացառելով ահաբեկչական վարկածը, կենտրոնացել են մեկ այլի՝ սխալի վրա, որը, հնարավոր է, թույլ է տվել անձնակազմը։
Ավիավթարի պատճառների մասին հստակ պատասխան կարող են տալ միայն ռազմա-ավիացիոն փորձագետները, որոնք ներկայումս զբաղված են ինքնաթիռի բորտային ինքնագրիչների վերծանմամբ։