Բաժիններ՝

Հանրահայտ շոկոլադե թխվածքաբլիթներ՝ Հին Նոր տարվա համար

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

Կալորիականություն – 1293 կկալ
Սպիտակուցներ – 16.4 գ
Ճարպեր – 61.3 գ
Ածխաջրեր – 171.3 գ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 2.5 բաժակ
2. Կակաո – 1/4 բաժակ
3. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
4. Աղ – 1/2 թ/գ
5. Աղացած դարչին – 1/2 թ/գ
6. Սոդա – 1/4 թ/գ
7. Կարագ – 240 գ
8. Շոկոլադ – 85 գ
9. Շաքարավազ – 1.25 բաժակ
10. Ձու – 1 հատ
11. Վանիլին

Պատրաստման եղանակը.

1. Թասի մեջ մաղել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, աղը, սոդան և դարչինը: Հալեցնել շոկոլադը: Հարել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը և հարել մինչև դառնա կրեմի նման:

2. Ավելացնել ձուն և հարել ևս 1 րոպե: Հարիչի պտույտներն իջեցնել և ավելացնել հալեցրած շոկոլադն ու վանիլինը: Հետո ավելացնել ալյուրը, լավ հունցել և խմորին տալ գնդի ձև, որից հետո խմորը բաժանել 2 չափաբաժնի և նորից տալ գնդերի ձև: 2 գնդերը դարձնել սկավառակներ, փաթաթել սննդային թաղանթով և դնել սառնարանը 4 ժամ:

3. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: 2 տապակ ծածկել թխելու համար նախատեսված թղթերով:

4. Խմորները բարակ գրտնակել և տարբեր ֆորմաներով ֆիգուրներ կտրատել: Նույնը կրկնել խմորի 2-րդ մասի հետ:

5. Թխվածքաբլիթները շարել տապակների վրա և վրան ցանել տարբեր գույների շաքարավազ, կամ այլ զարդարանքներ:

6. Թխվածքաբլիթները թխել 9-12 րոպե և սառեցնել տապակի վրա: Զարդարել ջնարակով կամ այլ զարդերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս