![](/banners/BeFunky-design.jpg)
Ալիևն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/7b319d23418ae53d514c4ae61a1e70e7.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Սեզար Ֆլորին Պրեդային և Շտեֆան Շեննաքին։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկություններով՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական Report կայքը հայտնում է, որ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կգնահատեն Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը։
Համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, ինչպես նաև խորհրդարանի անդամների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցը կավարտվի հունվարի 14-ին։