Բաժիններ՝

Չեչնիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ կապված ցանց. աղբյուր

Չեչնիայի իրավապահները զանգվածային հատուկ օպերացիայի ընթացքում բացահայտել են բանդիտական խմբավորման ցանց, որի զինյալները կապեր են ունեցել ԴԱԻՇ-ի հետ, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրին։

«Ձերբակալվել է մի քանի տասնյակ բանդիտ, ներառյալ՝ միջնորդները»,- հայտնել է նա։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի հետ սերտորեն կապված ողջ ցանցը բացահայտված է։ Նա հայտնել է, որ հատուկ գործողությունը անցկացվել է Կուրչալոևսկի շրջանում, ինչպես նաև Շալինսկի շրջանի մի քանի բնակավայրերում։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել էր 1 ոստիկանի սպանության մասին հատուկ գործողության ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031