«Ունենք դպրոց, որի պայմանները ոչ բարվոք են». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կրթության և գիտության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, մարզպետներին հանձնարարեց ուսումնասիրել քաղաքային դպրոցների շենքային պայմաններն ու հնարավորությունները, առաջարկներ ներկայացնել երեխաների կրթական պրոցեսը համապատասխան պայմաններում կազմակերպելու վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել շենքային ոչ բարվոք պայմաններ ունեցող ուսումնական հաստատությունների վերակոմպլեկտավորման կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ:

«Արթիկում մենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորություններ ունենք, համենայն դեպս, այդպես է զեկուցվել, որովհետև թերբեռնված են մյուս դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները ոչ բարվոք են»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս