Բաժիններ՝

Վարչապետի հանձնարարականները՝ մինչև ապրիլ ժամկետով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հանձնարարականներ տվեց էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ: Նա հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի՝ մինչև 2036թ. զարգացման ուղիները ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն՝ նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«Ելնելով դրանից, կարևորելով տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացման և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում՝ տարածաշրջանի էներգետիկ և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը: Երկրորդ՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գնի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկ համակարգում իրականացվող լայնածավալ ներդրումները, ինչպես նաև հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությունը (խոսքն այն մասին է, որ մենք պետք է հստակ ծրագիր ունենանք՝ հասկանալու համար, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու, և այդ առումով հստակ ծրագիր ունենանք, թե ինչպես ենք առաջ գնում)»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս