
Վթար Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: