Կոճապղպեղի ջուրը՝ ճարպերն այրելու միջոց

Կանանց և աղջիկների մեծ մասը ցանկանում է նիհարել և ազատվել անցանկալի ճարպերից: Սակայն երկարաժամկետ դիետաները միայն վատացնում են վիճակը, քանի որ դրանք դադարեցնելուց հետո կրկին վերկանգնվում է մարմնի նախկին քաշը: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ավելորդ ճարպերից և անցանկալի կիլոգրամներից:

Կոճապղեպղի ջուրը՝ նիհարելու միջոց

Օգնում է հոդացավերի դեպքում. կոճապղպեղի ջուրն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Այն հրաշալի կերպով օգնում է արթրիտով, արթրոզով և ռևմատիզմով տառապողներին:

Քաղցկեղային գոյացությունների դեմ հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է. հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի ջուրը, շնորհիվ իր հակաօքսիդանտ և հակաբորբոքային կարողությունների, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը:

Կարդացեք նաև

Կոճապղպեղի ջրի օգտագործումը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա. այս ըմպելիքն իջեցնում է խոլեստերինն ու արյան բարձր ճնշումը: Այն նաև դրական է ազդում աշխատունակության վրա: Կանոնավոր կերպով կոճապղպեղի ջուր խմելով՝ ուժերի ներհոսք ու թարմություն կզգաք:

Օգնում է մրսածության դեպքում. կոճապղպեղի ջուրը պայքարում է վտանգավոր բակտերիաների դեմ, ինչպես նաև ամրացում է իմունային համակարգը, բացի այդ, այն նաև հանգստացնող ազդեցություն ունի:

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը. դեռ հին ժամանակներից բոլորը գիտեին կոճապղպեղի երիտասարդացնող հատկության մասին: Հենց այս բույսն է, որ ակտիվորեն պայքարում է ազատ ռադիկալների, այսինքն՝ ծերացման և բջիջների մահանալու դեմ:

Կոճապղպեղի ջրի գործածումից հետո կլավանա մաշկի գույնը, կվերանան ակնեները: Առավոտյան այս ջուրը խմելով՝ ամբողջ օրվա համար հակաօքսիդանտների և սննդարար տարրերի պաշար կկուտակեք:

Կոճապղպեղի ջուր պատրաստելը չափազանց հեշտ է: 2 ճ/գ քերած կոճապղպեղի վրա լցրեք 1 լ եռացրած ջուր, թողեք խառնուրդը թրմվի 5-6 ժամ: Օրական 150 գ չափաքանակով խմեք այս հեղուկը՝ ուտելուց կես ժամ առաջ:

Ջուրը խմեք 3 ամիս շարունակ, ապա 30 օր դադար տվեք:

Կոճապղպեղը հակացուցված է ստամոքսի խոց, գաստրիտ, կոլիտ ունեցողներին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս