«Ո՞վ է տեսել՝ ջիպերով, աղախիններով ռազմաճակատ գնան». Ազատ Արշակյանը՝ գեներալ Մանվելի մասին

Արցախի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն օրերս Մոսկվայից վերադառնալով Հայաստան՝ հարցազրույցում ասել էր, որ իր անելիքը տեսնում է Արցախում: Այսօր այդ և ներքաղաքական այլ հարցերի շուրջ բանավիճում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Իսկապես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ ի՞նչ Սամվել Բաբայան, չեմ ճանաչում նրան: Պարտավոր ենք բոլոր ժամանակների մեր ազգի հերոսներին գնահատել, ու եթե ցանկություն ունի իր փորձով, հմտությամբ օգնել հայրենիքին, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Ազատ Արշակյանը համամիտ էր Մ. Մինասյանի հետ. «Հայրենասեր մարդ է, վերադարձել է՝ ծառայելու իր հայրենիքին: Ես մեկ բան կուզեի ասել. մեր զինվորականները քիչ են աղմկում, մեղմ են խոսում՝ սկսած Պաշտպանության նախարարից: Նրանք պետք է պահանջեն Հայաստանի անվտանգության բաժինը: Մենք՝ քաղաքացիներս, պետք է իմանանք, որ գեներալը սպառազինություն է պահանջում»:

Անդրադառնալով քառօրյա ապրիլյան պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ աղմուկին, Ազատ Արշակյանն ասաց.

Կարդացեք նաև

«Մանվել Գրիգորյանը թատերական գեներալ է: Մարդը, եթե զինվորական համապատասխան կրթություն չի ստացել, ուրեմն այդպիսին չի կարող կոչվել: Այդ կոչումը որպես նվեր են տվել նրան: Բժիշկ կարգեիք ու գնայիք մոտը բուժվելու: Ո՞վ է տեսել՝ ջիպերով, աղախիններով ռազմաճակատ գնան: Պատերազմը լուրջ գործ է, այդպես չի կարելի: Ագարակներ, տրակտորներ ունի, թող վայելի ու պրոֆեսիոնալներին չխանգարի»:

Տեսանյութը՝ asekose.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս