
Ֆրանցիսկոս պապը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը, ինչպես դա արեց Բենեդիկտոս 16-րդը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժխտել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետի պաշտոնից իր վաղաժամկետ հեռանալու հնարավորությունը՝ իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի օրինակով: Ֆրանցիսկոս պապի խոսքը մեջբերված է Սուրբ Աթոռի պաշտոնական կայքում:
«Ես չեմ մտածել այն մասին, որ թողնեմ պաշտոնս դրա հետ կապված պատասխանատվության պատճառով»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը Համաշխարհային կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, որը կազմակերպել էր Սուրբ Աթոռի Scholas Occurrentes հիմնադրամը:
«Ես խոստովանություն կանեմ ձեզ՝ երբեք չեմ մտածել, որ ինձ կընտրեն, եւ դա անակնկալ էր ինձ համար: Բայց այդ պահից Տերը ինձ պարգեւեց խաղաղություն, որը շարունակվում է մինչ օրս»,- հավելել է նա:
Ֆրանցիսկոս պապի նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը, գահից հրաժարվել է 2013 թվականի փետրվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: