Բաժիններ՝

Կազմվել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի տեխնիկական մասնագետների խումբը կազմել է Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, տեխնիկական մասնագետների խմբում ընդգրկված են սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Սավո Միլոշեվիչը, Թոմաս Շաֆը, Դևիդ Մոյեսը և Միրչա Լուչեսկուն:

Խորհրդանշական հավաքականում տեղ են գտել դարպասապահներ՝ Յան Օբլակ ( Մադրիդի «Ատլետիկո»), Մանուել Նոյեր (Մյունխենի «Բավարիա»), պաշտպաններ՝ Դիեգո Գոդին (Մադրիդի «Ատլետիկո»), Խուանֆրան (Մադրիդի «Ատլետիկո»),Տիագո Սիլվա («ՊՍԺ»), Սերխիո Ռամոս (Մադրիդի «Ռեալ»), Մարսելո (Մադրիդի «Ռեալ»), կիսապաշտպաններ՝ Գաբի (Մադրիդի «Ատլետիկո»), Կոկե (Մադրիդի «Ատլետիկո»), Անդրես Ինիեստա («Բարսելոնա»), Թոնի Կրոս (Մադրիդի «Ռեալ»), Լուկա Մոդրիչ (Մադրիդի «Ռեալ»), հարձակվողներ՝ Անտուան Գրիզման (Մադրիդի &laq uo;Ատլետիկո»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի (Մյունխենի «Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու (Մադրիդի «Ռեալ»), Գարեթ Բեյլ (Մադրիդի «Ռեալ»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս