Էշլի Ջադը Դոնբասում ոտաբոբիկ է քայլում ամենուրեք
Հոլիվուդյան դերասանուհի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Էշլի Ջադն այցելել է Կրամատորսկ, որը գտնվում է Դոնբասի՝ Կիեւի կողմից վերահսկվող մասում, տեղեկացնում է «Արեւելյան նախագիծ» հրատարակությունը:
Ջադը Կրամատորսկ է ժամանել եռօրյա այցով: Նա շփվել է վերաբնակների եւ քաղաքաբնակների հետ, յոգայի վարպետության դաս է անցկացրել, սելֆի արել, գրում է հրատարակությունը:
«Նա հոյակապ է, ոտաբոբիկ է քայլում ամենուրեք, ոչ միայն գետնի վրա, այլեւ հարկաբաժինների հատակների վրայով, հեշտությամբ համաձայնում է սելֆի անել ու շփվել բոլորի հետ. պաթոսի լիակատար բացակայություն»,- պատմել է տեղի սրճարանի ադմինիստրատոր Նատալյա Կարակուտսը:
Էշլի Ջադն առավել հայտնի է «Դիվերգենտ», «Համբուրելով աղջիկներին» «Կրկնակի վրիպում», «Առանձնապես ծանր հանցագործություններ» եւ «Հիշողության կորուստ» ֆիլմերում խաղացած դերերով: Դերասանուհին բարի կամքի դեսպան է դարձել 2016 թվականի մարտին:
Ավելի վաղ Դոնբաս էր ժամանել հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը, որը նույնպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է: Նրա նպատակը Ուկրաինայում ուշադրությունը երեխաների կրթության խնդրին հրավիրելն էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: