
Այնուամենայնիվ, Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա

Երեկ տեղեկացրել էինք, որ Հայաստան-Էլ Սալվադոր խաղն ընդունող մարզադաշտի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, Հայաստան-Էլ Սալվադոր խաղը չեղյալ է համարվել, և երկրպագուները կարող են ետ ստանալ իրենց գումարը:
Սակայն այս հայտարարությունից քիչ անց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրեց, որ այս հայտարարությունն իրական չէ, և հավաքականի երկրորդ ընկերական հանդիպումը ևս տեղի կունենա:
Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի՝ կազմակերպիչներն անհանգստացած էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունն արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։
Սիրարփի Աղաբաբյան