«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի ենք մոտենում հաջողության հեռանկարին, քան մինչ այս եղել է»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Հուլիսի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1982 թ. ծնված Ռուստամ Պ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.00-ից հուլիսի 9-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են Աշոցք գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցի, տեխնիկական միջոցների գործադրմամբ գանձանակի կախովի փականը բացելով՝ գողացել գումարը և 34.000 դրամ արժողության 68 մոմ:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրէջքային գոտի Է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր:
Հուլիսի 11-ի երեկոյան վերստին հազարավոր մարդիկ Էին դուրս եկել ԱՄՆ-ի՝ միանգամից մի քանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով աֆրոամերիկացիների նկատմամբ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գործադրվող դաժանության դեմ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցը:
Հուլիսի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Շուշի» քրեակատարողական հիմնարկում` դատապարտյալների պատժի կրման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող դատապարտյալներին հանդիպելու նպատակով:
Հուլիսի 11-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամառանոցային փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, բացառությամբ արևելյան և հյուսիսային ուղղությունների:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Իսպանացի ֆուտբոլիստ Ալվարո Մորատան մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը Եվրո-2016-ում:
Ավարտվեց թվով 15-րդ Եվրոպայի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Պորտուգալիայի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթել Ֆրանսիայի հավաքականին:
Իսպանական Պամպլոնա քաղաքում 14 զբոսաշրջիկ վնասվածք է ստացել ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի շրջանակում անցկացվող ցլավազքի ժամանակ:
The Verge-ը տեղեկացնում է Facebook Messenger-ի նոր հնարավորության մասին: Մոտ ապագայում Messenger-ում հասանելի կլինի գաղտնի չաթի հնարավորությունը: Հաղորդագրությունները երկու կողմից կկոդավորվեն, որպեսզի միայն ուղարկող կողմերը կարողանան կարդալ դրանք: Facebook Messenger-ի նոր հնարավորությունը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է շատ փոքր թվով օգտատերերի համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 12-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
Բնավորությամբ Խոյերն արկածախնդիր են: Նրանց կողքին պետք է այնպիսի մարդ լինի, ով կարողանա անընդհատ խթանել նրանց՝ փոխել որևէ բան: Այդ դեպքում զույգը հաջողակ կլինի:
Աղիների սկրաբը կարելի է պատրաստել տան պայմաններում, այն ոչ միայն արդյունավետ կերպով մաքրում է աղիները, այլև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս բաղադրատոմսի օգտագործումից հետո կնկատեք, որ աղիների վիճակը զգալի լավացել է:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ որդին խոստացել է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից հոր մահվան համար:
Երբ ծնող ես դառնում, պատասխանատվությունդ այնքան է մեծանում, որ ամեն բան վերագրում ես քեզ և քո պրիզմայով ես անցկացնում: Իհարկե, խիզախ լինելն ավելի ճիշտ է և լավ: Մնում է միայն իրականացնել:
Հուլիսի 11-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Սունդուկյան 7/1 հասցեում գտնվող ավտոկայանատեղիում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 11-ին, ժամը 19.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ջաջուռ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրն այս անգամ երգչուհի Գաբի Գալոյանն է:
Մեծ Բրիտանիայում պահպանողականների նոր առաջնորդ Թերեզա Մեյը հաստատել է, որ կյանքի կկոչի քաղաքացիների կամարտահայտությունը` կապված Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հունիսի 23-ին տեղի ունեցած քվեարկության հետ:
«Մեր կանխատեսումներով, 2050 թվականին տարեց բնակչությունը կլինի 22 %-ը՝ մոտ- 1/4-ը: Սա կազդի նաեւ տարեցների կախյալության գործակցի աճին: Այս առումով լուրջ մտահոգություն ունենք, որովհետեւ եթե 80-ականների վերջին ունեցել ենք 8/1-ի հարաբերակցությամբ գործակից, այսինքն՝ 8 աշխատող վճարում էին 1 չաշխատողի համար, այսօր այդ թիվը մոտ 4 է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր:
Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, և ծննդատան անձնակազմը, շտապ կանչելով երեխայի հորը, հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով: