
Աշոցքի եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվել է

Հուլիսի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում 1982 թ. ծնված Ռուստամ Պ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ի ժամը 16.00-ից հուլիսի 9-ի ժամը 9.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին հանելով, մտել են Աշոցք գյուղի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցի, տեխնիկական միջոցների գործադրմամբ գանձանակի կախովի փականը բացելով՝ գողացել գումարը և 34.000 դրամ արժողության 68 մոմ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1958 թ. ծնված, նախկինում դատված Վաչագան Հ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: