Բաժիններ՝

Facebook-ում ամռանը հասանելի կլինի գաղտնի չաթի հնարավորությունը

The Verge-ը տեղեկացնում է Facebook Messenger-ի նոր հնարավորության մասին: Մոտ ապագայում Messenger-ում հասանելի կլինի գաղտնի չաթի հնարավորությունը: Հաղորդագրությունները երկու կողմից կկոդավորվեն, որպեսզի միայն ուղարկող կողմերը կարողանան կարդալ դրանք: Facebook Messenger-ի նոր հնարավորությունը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է շատ փոքր թվով օգտատերերի համար:

Այս քայլով Facebook-ի հեղինակները ևս մեկ անգամ ընգծում են, որ իրենց հիմնական նպատակներից մեկն օգտատիրոջ անձնական կյանքի գաղտնիության պահպանումն է:

Այս հնարավորությունն ամբողջությամբ հասանելի կլինի ամռան ընթացքում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նման հնարավորություն ներդրել է արդեն Facebook-ի մյուս մեսինջերը՝ WhatsApp-ը: Սակայն WhatsApp-ում կոդավորվում են միայն այն հաղորդագրությունները, որոնց միջոցով ուղարկվում են ֆայլեր:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս