Բաժիններ՝

«Ծերացումը բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար». մասնագետ

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ ծերացումը Հայաստանի համար բավականին լուրջ խնդիր է դառնում: Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ներկայացնելով «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջա նակում 2016 թվականին կատարված «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտությունը, Գ. Հայրապետյանն ասաց, որ այսօր 65 եւ ավելի տարիքի մարդիկ կազմում են բնակչության 11 %-ը, ընդ որում՝ կանանց թիվը 50%-ով գերազանցում է տղամարդկանց թվին:

«Մեր կանխատեսումներով, 2050 թվականին տարեց բնակչությունը կլինի 22 %-ը՝ մոտ- 1/4-ը: Սա կազդի նաեւ տարեցների կախյալության գործակցի աճին: Այս առումով լուրջ մտահոգություն ունենք, որովհետեւ եթե 80-ականների վերջին ունեցել ենք 8/1-ի հարաբերակցությամբ գործակից, այսինքն՝ 8 աշխատող վճարում էին 1 չաշխատողի համար, այսօր այդ թիվը մոտ 4 է»,- հայտարարեց Գ. Հայրապետյանը՝  ընդգծելով, որ նման ցուցանիշների առկայության դեպքում հետագայում ներկայիս սերնդի համար մեծ դժվարություն է լինելու վճարել տարեցների կենսաթոշակային աջակցման համար:

Ըստ հետազոտության տվյալների՝ ծերացման նման ցուցանիշը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7%-անոց շեմը:

Գարիկ Հայրապետյանը նաեւ ներկայացրեց, որ ԱՊՀ երկրների շարքում տարեցների կախյալության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին եւ Բելառուսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031