Լավրովն ու Մամեդյարովը քննարկում են ԼՂ հիմնահարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցը:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը` հայտնելով, որ երկու երկրի արտգործնախարարների միջև հանդիպումն արդեն մեկնարկել է:

Բացի ԼՂ հակամարտության հարցի քննարկումից կողմերը խոսելու են նաև Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության մասին:

Լավրովն Ադրբեջան է այցելել հուլիսի 11-ին և արդեն հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլեր:

«Գործընթացն իրականում շարունակվում է, և նախագահ Պուտինը բավարարված է Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ. նրա հանձնարարությամբ ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքներ: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա ավելի հստակորեն ուրվագծել հետագա քայլերը»,- ասել է Լավրովը:

Լավրովը Երևան էր այցելել հուլիսի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս