Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը:

«Բնականաբար, մենք կգնանք, սակայն դեռևս ժամկետ չկա, այն քննարկվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար լինի` հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը»,- ասել է Պոպովը:

Նա հայտնել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում տեղի է ունեցել Մինսկի խմբի բոլոր անդամների նիստ, որին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներ Պոպովը, Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Ընդհանուր առմամբ այս հանդիպումը նվիրված էր համանախագահ երկրների կողմից գործադրված վերջին միջնորդական ջանքերին և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքներին տրված գնահատականներին: Իմ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ներկայացրել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե
ինչպես կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- հայտնել է Պոպովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031