
Վթար Երևանում

Հուլիսի 11-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամառանոցային փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ BMW մակնիշի 17 QP 017 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին և շրջվել, հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Փրկարարները ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան: