Աղիների բնական «սկրաբ»
Աղիների մաքրումը չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս օգտագործել budetezdorovy կայքի առաջարկած բաղադրատոմսը: Աղիների սկրաբը կարելի է պատրաստել տան պայմաններում, այն ոչ միայն արդյունավետ կերպով մաքրում է աղիները, այլև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս բաղադրատոմսի օգտագործումից հետո կնկատեք, որ աղիների վիճակը զգալի լավացել է:
Ամեն ինչ շատ պարզ է և հասանելի: Պարզապես մեկ ամիս շարունակ ամեն առավոտ պետք է նախաճաշի փոխարեն ուտեք այս հրաշք սկրաբը: Սա կլավացնի մաշկի գույնը, մազերի ու եղունգների որակը, կվերանա որովայնի համառ ճարպը:
Այս բաղադրատոմսը ոչ մի կողմնակի ազդեցություն չունի:
Բաղադրություն
- 5 ճ/գ վարսակի փաթիլներ
- 5 ճ/գ ջուր
- 1 ճ/գ կաթ (կամ 1թ/գ սերուցք)
- 1 թ/գ մեղր
- 5 ընկույզ
Վարսակի փաթիլների վրա 5 գդալ եռացրած ջուր լցրեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան խառնուրդին ավելացրեք մեղրն ու կաթը, 5 ընկույզները:
Ամբողջը լավ խառնեք, մանրակրկիտ ծամելով կուլ տվեք:
Ուշադրություն. Այս նախաճաշից միայն 3 ժամ անց կարող եք ինչ-որ բան ուտել կամ խմել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը