Ջաջուռ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հուլիսի 11-ին, ժամը 19.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ջաջուռ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 UV 096 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա դաշտը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:

Տեսանյութեր

Լրահոս