
Թբիլիսիի օդանավակայանում նոր թռիչքա-վայրէջքային գոտի է բացվել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հուլիսի 11-ին նոր թռիչքա-վայրԷջքային գոտի է բացվել, եւ այսուհետեւ օդանավակայանը կկարողանա ընդունել ցանկացած տիպի եւ չափի օդանավեր:
Այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Քեթեւան Ալեքսիձեն:
Նոր գոտին շարք մտցվելուց հետո վերանում են ցերեկային ժամերին ինքնաթիռների ընդուման եւ ճանապարհման՝ ավելի վաղ գործող բոլոր սահմանափակումները, եւ Վրաստանի գլխավոր օդանավակայանը վերադառնում է աշխատանքի 24-ժամյա ռեժիմի:
Թռիչքա-վայրէջքային գոտու վերկանգնման աշխատանքները շարունակվել են 12 շաբաթ: Ընդամենն այդ աշխատանքների, ինչպես նաեւ օդանավակայանի ենթակառուցվածքի զարգացման եւ նավիգացիոն համակարգերի նորացման համար ծախսվել է ավելի քան 70 միլիոն լարի: