Բաժիններ՝

Samsung-ը վերացված խոտանով 400 հազար Galaxy Note 7 կմատակարարի շուկային

Հարավային Կորեայի՝ էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող Samsung Electronics-ը մոտ ժամանակներս կվերացնի Galaxy Note 7 սմարթֆոնների արատները եւ առաջին 400 հազար օպտիմալացված խմբաքանակը Կորեայի Հանրապետության շուկա կհանի սեպտեմբերի 25-ին: Այս մասին տեղեկացնում է ընկերության ներկայացուցիչը:

«Բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հնարավորինս արագ կատարվի (խոտանված խմբաքանակի) փոխարինումը եւ նվազագույն ժամկետներում (անվտանգ) արտադրանքը մատակարարվի շուկային»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Samsung Electronics-ը պլանավորում է «պայթող մարտկոցներով» սարքերի առաջին խմբաքանակի լրիվ վերահամալրումն իրականացնել առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ինչպես տեղեկացրել է Ռյոնհապ գործակալությունը՝ մեջ բերելով ընկերության իրազեկ ներկայացուցչի խոսքը, փոխարինվող բոլոր չխոտանված մարտկոցների վրա «կլինի դեղին տեղեկացնող նշում նախկին սպիտակի փոխարեն, որը կար անսարք սմարթֆոնների վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս