Սեւանա լճից դադարեցվել են ջրի բացթողումները
Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողումները սեպտեմբերի 13-ի դրությամբ դադարեցվել են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից, այս տարվա ընթացքում` հունիս-սեպտեմբեր ամիսներին, Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 167 միլիոն 135 հազար խորանարդ մետր ջուր:
Տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն խորանարդ մետր ջուր: Եվս 17 միլիոն խորանարդ մետր ջուր լիճը ստացել է ստորերկրյա հոսքի միջոցով:
2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 30 սանտիմետրով ավել է անցած տարվա նույն օրվա նիշից:
Խոսրով Խլղաթյան