Facebook-ը և Twitter-ը հայտարարել են ԶԼՄ-ների ցանցին միանալու մասին
Facebook, Twitter սոցիալական ցանցերը եւ նորությունների մի շարք կազմակերպություններ միացել են ԶԼՄ-ների գործընկերային ցանցին, որի նպատակն է պայքարը կեղծ տեղեկատվության դեմ եւ սոցիալական ցանցերում նորությունների որակի բարձրացումը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
First Draft News նախագիծը, որը ֆինանսավորվում է Google ընկերության կողմից, սեպտեմբերի 13-ին հայտնել է գործընկերային ցանցի ստեղծման մասին, որը կմիավորի ավելի քան 20 ընկերություններ, որոնց թվում են New York Times, Washington Post, Telegraph, Le Monde թերթերը, CNN եւ Al Jazeera հեռուստաալիքները, France-Presse գործակալությունը, ինչպես նաեւ Amnesty International-ի իրավապաշտպանները եւ American Press Institute ոչ առեւտրային կազմակերպությունը:
«(Ցանցի) յուրաքանչյուր գործընկեր պարտավորվում է հաղորդակից դարձնել տեղեկատվությանը, զարգացնել քաղաքականությունը եւ լրագրողների համար վարժանքներ մշակել նորությունների որոնման եւ հրապարակման համար սոցիալական ցանցերի օգտագործման հարցերի վերաբերյալ»,- ասել է նախագծի կառավարիչ տնօրեն Ջենի Սարջենթը:
Նրա խոսքով՝ այսօր բոլորն էլ տեղեկատվության պոտենցիալ աղբյուր են, ուստի անհրաժեշտ է բարձրացնել սոցիալական ցանցերի միջոցով հրապարակվող նորությունների որակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: