Բանջարեղենի և կարտոֆիլի գնանկում է գրանցվել

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 8.5% գնանկում:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ սմբուկի գինը նվազել է 62.9%-ով, ծաղկակաղամբինը՝ 35.7%-ով, լոլիկինը՝ 25.7%-ով, կանաչ պղպեղինը՝ 17.3%-ով, ճակնդեղինը՝ 16.1%-ով, գլուխ սոխինը` 9.2%-ով, կարտոֆիլինը՝ 7.3%-ով, վարունգինը՝ 6.8%-ով, սխտորինը՝ 4.8%-ով, խառը կանաչեղենինը`2.8%-ով, կանաչ սոխինը՝ 2.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 0.7%, սնկի՝ 1.1%, կաղամբի՝ 2.0%, կանաչ լոբու 6.9% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 15.0-6.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 6.7%-ով:

Տեսանյութեր

Լրահոս