«Վանո Սիրադեղյանի վերադարձից շահելու են բոլորը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով Վանո Սիրադեղյանի՝ Հայաստան վերադարձի մասին կոչերին, որոնք կրկին ակտիվացել են վերջին օրերին՝ կապված Անկախության 25-ամյակի հետ։
PLOS Biology հետազոտությունը ենթադրում է, որ գոյություն ունի ուղեղի մի հատված, որում ձևավորվում են դեմքի՜ դրական և բացասական զգացմունքների արտահայտությունները: 2016 թվականի գարնանն այս ուղղությամբ հետազոտություն իրականացնող գիտնականների թիմն օգտագործել է նույն մեթոդը` գույնի ընկալման ունակությունը նմուշի բովանդակության հետ զուգակցելու համար. ընդ որում, կիրառվել է այնքան ուժեղ զուգակցում, որ կամավորները գույնը տեսնում էին, երբ ազդանշան էին ստանում նմուշի կողմից, նույնիսկ, եթե գույնն իրականում չկար:
Տղամարդկանց մեծ մասն իրենց բլոգներում, մեկնաբանություններում գրում են, թե կանանց գումար է հարկավոր, որ նրանք մերկանտիլ են և հաշվենկատ։
Քենիայի առափնյա մասում իտալացի զբոսաշրջիկ է զոհվել վայրի փղի հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
Rusarminfo-ն գրում է, որ Արա Դարզին (Թերզյան) համարվում է աշխահի լավագույն վիրաբույժներից մեկը։ Ապագա բժիշկը ծնվել է 1960թ. Բաղդադում՝ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Երբ Արան 17 տարեկան է եղել, որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլինի. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանում։
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ելույթ ունենալու է նաեւ Էդվարդ Նալբանդյանը:
Ինքնագլուխ պեղումներ, գանձագողություն և անխուսափելի բացահայտում:
Հայաստանի Հանրապետության անկախության 25ամյակին նվիրված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցադրությունը սեպտեմբերի 19ին բացվեց Կոմիտասի թանգարանինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ մշակույթի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը և այլք:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով ջախջախեց «Բորնմութին»: Պեպի կարծիքով՝ հաջողության մեջ գլխավոր դերն ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:
Թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ անհրաժեշտ են հավելյալ ռեսուրսներ ահաբեկչության դեմ պայքարելու համար։
4-ամյա երեխային սնդիկ խմեցրած մայրն ազատվեց քրեական պատասխանատվությունից. նրա նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրական միջոց. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
«ՔՊ-ն լուրջ մարտահրավեր է նետել և Նոր Կյանքի օրինակով կարողացել է ցույց տալ, որ շատ համայնքներում նման հաջողություններ հնարավոր են, պարզապես պետք է ունենալ լավ թիմ, լավ թեկնածու, լավ ծրագիր և պատշաճ կերպով իրականացնել վերահսկողություն»,- 168.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջող մեկնարկը Անգլիայի Պրեմիեր լիգայում չսպասված էր և անգամ տարօրինակ: Նմանատիպ գլխագրերով էին լույս տեսնում մանչեսթերյան թերթերն այն բանից հետո, երբ ակումբը կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին Թեհրանում իր հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերություններն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում:
ԱՄՆ-ի պետդեպարտամետը գտնում է, որ վերջին օրերին Սիրիայում մարտերի ինտենսիվությունը նվազում է: Դրանից բացի, բարելավվել է հումանիտար օգնությունը տեղ հասնցելու իրավիճակը:
«Ես, ճիշտն ասած, շատ եմ սիրում սիրիահայերի համեմունքները և դրանցով պատրաստած կերակուրներն ու անուշեղենները: Օգտվում եմ նաև իրենց առաջարկած օճառներից, որովհետև շատ որակով են և օգտակար, երբեմն գնում եմ նաև փոքրիկ արծաթյա զարդեր, այնպես որ, ամեն ցուցահանդես-վաճառքի այցելությունից ինձ մի փոքրիկ նվեր անում եմ, որովհետև իրոք արժի, որ գնենք և օգտակար լինենք նրանց խնդիրներին, իրենք այնքան հաճույքով են անում իրենց գործը, որ անպայման պետք է օգնենք մեր հայրենակիցներին»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերին, սեպտեմբերի 19-ի երեկոյան մեկնել է Հայաստան՝ Երեւանում մասնակից դառնալու Հայաստանի Հանրապետության անկախութեան 25-ամյակին նվիրված ձեռնարկներին։
Հայաստանի կառավարությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կստեղծի ՀՀ առևտրական կցորդի հաստիք: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրված է կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում:
Վերջին տուրում «Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին»՝ Խամես Ռոդրիգեսի և Քարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ՝ 2:0: Արդյունքում, Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» վերջին 11 գոլերը հեղինակել են 11 տարբեր ֆուտբոլիստներ:
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Նար-Դոսի փողոցում 1992 թ. ծնված Թեհմինե Հ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2002 թվականին անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 18-ին, ժամը 10-ին, 1958 թ. ծնված Մամիկոն Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրան աջակցող սիրիական ընդդիմության խմբավորումները չեն կատարել ստանձնած պարտավորություններից և ոչ մեկը, որոնք ստանձնել էին Ժևնի համաձայնագրի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը:
Կիևյան կամրջից երիտասարդ է նետվել. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել: