Բաժիններ՝

«Քևին դե Բրույնեն մեր Լեո Մեսսին է». Պեպ Գվարդիոլա

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով ջախջախեց «Բորնմութին»: Պեպի կարծիքով՝ հաջողության մեջ գլխավոր դերն ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն:

«Քևինը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել: Մեսսին առանձնահատուկ է և միշտ կլինի առաջին տեղում, բայց բելգիացին գնում է նրա հետքերով: Կարելի է ասել, որ Քևին դե Բրույնեն մեր սեփական Մեսսին է ՝ «Մանչեսթեր Սիթիում»,- ասել է Գվարդիոլան The Sun-ին:

«Մանչեսթեր Սիթին» հաղթել է ԱՊԼ-ի բոլոր 5 տուրերում և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում դե Բրույնեն դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս