«Կհարցնեք՝ արդյոք արժե՞ զոհաբերել Մխիթարյանին և Ռունիին՝ հանուն մեկ ֆուտբոլիստի: Ես կասեմ՝ արժե» .Կարագեր
«Մանչեսթեր Յունայթեդի» անհաջող մեկնարկը Անգլիայի Պրեմիեր լիգայում չսպասված էր և անգամ տարօրինակ: Նմանատիպ գլխագրերով էին լույս տեսնում մանչեսթերյան թերթերն այն բանից հետո, երբ ակումբը կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը:
Մանչեսթերյան ակումբի խաղի մասին խոսում են բոլորը: Այս թեմային է անդրադարձել նաև «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, մարզական փորձագետ Ջեմի Կարագերը:
Ըստ Կարագերի՝ Ժոզե Մոուրինիոն պետք է խաղը կառուցի Պոլ Պոգբայի շուրջ: Մոուրինիոն պետք է մոռանա 4-3-3 տակտիկական սխեման, քանի որ այդ դեպքում կտուժեն բոլոր ֆուտբոլիստները:
«4-3-3-ի դեպքում ամենից շատ կտուժեն Ռունին և Մխիթարյանը, ովքեր խաղում են 10 համարի դիրքում: Կհարցնեք՝ արդյոք արժե՞ զոհաբերել Մխիթարյանին և Ռունիին՝ հանուն մեկ ֆուտբոլիստի: Ես կասեմ՝ արժե, եթե այդ ֆուտբոլիստն 90 միլիոն արժողությամբ է»,- ասել է Կարագերը:
Սիրարփի Աղաբաբյան