Բաժիններ՝

Լա Լիգայում «Ռեալի» վերջին 11 գոլերը խփել են 11 տարբեր ֆուտբոլիստներ

Իսկական թիմ է:

Վերջին տուրում «Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին»՝ Խամես Ռոդրիգեսի և Քարիմ Բենզեմայի գոլերի շնորհիվ՝ 2:0: Արդյունքում, Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» վերջին 11 գոլերը հեղինակել են 11 տարբեր ֆուտբոլիստներ:

Արքայական ակումբի նախորդ 9 գոլերը խփել են Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը, Ալվարո Մորատան, Տոնի Կրոսը, Կրիշտիանու Ռոնալդուն, Դանիլոն, Սերխիո Ռամոսը, Պեպեն և Լուկա Մոդրիչը:

4 տուրերում Զինեդին Զիդանի թիմը տարել է 4 հաղթանակ և դարձել է մրցաշարի միանձնյա առաջատար:

Կարդացեք նաև

Չորեքշաբթի «Ռեալը» կընդունի «Վիլյառեալին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս