Հայաստանն ու Իրանն ընդգծել են կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մորթեզա Սարմադին Թեհրանում իր հայ գործընկեր Շավարշ Քոչարյանի հետ հանդիպմանն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերություններն էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում: Այդ մասին հաղորդում է իրանական Irna գործակալությունը:

Սարմադին հույս է հայտնել, որ տարածաշրջանային ներկայիս հակամարտությունները կլուծվեն մոտ ժամանակներս՝ երկխոսության միջոցով:

Սարմադին ընդգծել է պաշտոնական Թեհրանի և Երևանի լավ հարաբերությունները և նշել. «Իրանը լիովին պատրաստ է Հայաստանի հետ սերտ համագործակցությանը՝ էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում»:

Նա շեշտել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնումն օգտակար է և կարևոր բոլոր պետությունների համար և հույս հայտնել, որ ներկայիս տարածաշրջանային խնդիրները կլուծվեն հնարավորինս շուտ՝ երկխոսության ճանապարհով և խաղաղությամբ:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր հերթին, գոհունակություն է հայտնել Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ներկայիս մակարդակից և ողջունել հարևան պետության հետ տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը:

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք զարգացնել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում՝ մինչև ընդունելի մակարդակ»,­ ասել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս