Վարչապետին աջակցելու հարց չկա. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար:

Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց ևս 0,25 տոկոս: Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին: «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրույքը: 2014թ. աննախադեպ բարձրացրինք, որովհետև ունեցանք բավականին լուրջ շոկ, հետո փորձեցինք իրավիճակը փոխել և տեմպով իջեցրինք…»,- պատասխանեց Ջավադյանը՝ հերքելով, թե այդ քայլը վարչապետին աջակցելու նպատակ ուներ:

Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ ևս, որոնք պետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը: Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930