2017թ. Ադրբեջանում ներդրումները կնվազեն

2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները նախատեսվում  են 15,3 մլրդ մանաթի չափով, ինչը 2016 թվականին նախատեսվածի համեմատ 18,6 տոկոսով պակաս է: Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:

Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջիկա 3 տարիների համար կազմված երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հայեցակարգի վերաբերյալ զեկույցից:

2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումների 39,6 տոկոսը բաժին է ընկել ներքին, իսկ 60,4 տոկոսը արտաքին ֆինանսավորման աղբյուրներին:

Ներդրումների 5,6 տոկոսը նախատեսվում է ուղղել տնտեսության ոչ նավթային հատվածի, 9,7 տոկոսը` նավթային հատվածի զարգացմանը:

2016 թվականի երկրի տնտեսության մեջ նախատեսված ներդրումները կազմել են 18,8 մլրդ մանաթ, որի 57,8 տոկոսը կատարվելու էր ներքին, 42,2 տոկոսը` արտաքին ֆինանսավորման աղբյուրներից:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված ներդրումները կազմել են 11 889,2 մլն մանաթ:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս