
Շախմատ, Աշխարհի առաջնություն, 6-րդ պարտիա

Այսօր Նյու Յորքում անցկացվեց շախմատի Աշխարհի առաջնության 6-րդ պարտիան: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և նորվեգացի Մագնուս Կարլսենը նորից ոչ-ոքի խաղացին:
Շախմատիստները 3-րդ անգամ խաղարկեցին իսպանական պարտիա, և 35-րդ քայլերից և 95-րդ րոպեից հետո Կարյակինը և Կարլսենը խաղաղ դաշն կնքեցին:
Աշխարհի առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
6-րդ պարտիա, Սերգեյ Կարյակին-Մագնուս Կարլսեն՝ 0.5:0.5
Խաղի հաշիվը՝ 3:3
Պատրաստեց Անի Գաբուզյանը