
«Բոլոր լեգենդները, որոնցով Դուք հիանում եք, հարբել են սատանաների նման». Յուրգեն Կլոպը պաշտպանել է Ուեյն Ռունիին

«Լիվերպուլի» մարզիչը այսօրվա ֆուտբոլիստներին համարում է ավելի արհեստավարժ, քան նրանց նախորդներին:
«Գուցե Դուք կպատմեք ինձ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: ինչ-որ մեկը տեսե՞լ է՝ ինչ է անում Ռունին: Ես խղճում եմ ֆուտբոլիստներին: Մենք գտնվում ենք կյանքի վառ լուսավորված կողմում: Հնարավոր է, սա ինչ-որ մեկին կզարմացնի, բայց նման պատմությունները ցույց են տալիս, որ աստղային անունների հետևում հասարակ մարդիկ են:
Այսօրվա սերունդը ֆուտբոլիստների ամենաարհեստավարժ սերունդն է, որ երբևէ ունեցել ենք: Եվ խոսքը միայն Անգլիայի մասին չէ: Բոլոր լեգենդները, որոնցով Դուք հիանում եք, հարբել են՝ ինչպես սատանաները և ծխել են՝ ինչպես խելագարները, բայց մնացել են լավ ֆուտբոլիստներ:
Հիմա ոչ ոք այդպես չի անում: Չգիտեմ՝ որտեղ է եղել Ուեյնը, բայց վստահ եմ, որ ոչ մի լուրջ բան չի կատարվել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը