Բարաք Օբաման մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ զրույցից

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը:

Այս մասին նա հայտարարել է Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակում ը կատարվել է Սպիտակ տան You-Tube-ալիքում:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ Վ. Պուտինի հետ զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Հալեպին ավիահարվածներ հասցնելու առնչությամբ եւ կոչ է արել հասնելու հումանիտար զինադադարի՝ հետագայում անցնելով Սիրիայի հիմնախնդրի քաղաքական կարգավորան:

Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով Օբամայի հետ կայացած հանդիպումը, ասել է, որ նրան շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի տարիների համար, ինչպես նաեւ նրան հրավիրել է «ցանկացած ժամանակ» այցելել «Ռուսաստան»:

Նոյեմբերի 20-ին Պուտինը եւ Օբաման զրուցել են ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի աշխատանքային նիստի սկզբում, գագաթնաժողով, որը տեղի Է ունենում Պերուի մայրաքաղաք Լիմայում: Նրանց զրույցը, որը հայտնվել է խցիկների օբյեկտիվներում, տեւել է չորս րոպե: Վերջում նրանք սեղմել են միմյանց ձեռքը եւ սեղանի շուրջն զբաղեցրել իերնց տեղերը:

Տեսանյութեր

Լրահոս