Բաժիններ՝

Դամասկոսը մերժել է Հալեպում հրադադար հաստատելու մասին ՄԱԿ-ի առաջարկը

Սիրիայի կառավարությունը մերժել է Հալեպ քաղաքում ծանր մարտերի դադարեցման ՄԱԿ-ի առաջարկը։ Այդ առաջարկը նախատեսում էր ընդդիմության իշխանության պահպանում քաղաքի արևելյան շրջաններում այնտեղից ապստամբների ուժերը դուրս բերելուց հետո։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Կիրակի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Դամասկոսին առաջարկել էր արևելյան Հալեպի ապստամբներին տրամադրել ինքնավարություն, սակայն առաջարկը մերժվել էր սիրիական իշխանությունների կողմից։

Ավելի վաղ դե Միստուրան հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը ռիսկի է դիմում Պյուռոսյան հաղթանակ տոնել Հալեպում, եթե չկնքի քաղաքական համաձայնագիր ընդդիմության հետ։

Սիրիայի ԱԳՆ դեկավար Վալիդ Մուալլեբը հայտարարել է, որ այդ առաջարկը Սիրայի ազգային ինքնիշխանության խախտում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս