«Թուրքիան չի վերանայում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ». Էրդողան
Թուրքիան ներկայումս չի կատարում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունների վերանայում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը CBS News-ին տված հարցազրույցում։
«Ներկայումս այդ հարցը չի քննարկվում։ Մենք շարժվում ենք այն նույն ուղղությամբ, ինչ ՆԱՏՕ-ն, ինչպես և միշտ արել ենք»,- հայտարարել է Էրդողանը։
Միաժամանակ, նա քննադատել է ԱՄՆ-ին քրդերին օգնություն ցուցաբերելու համար, որոնք պայքարում են Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ։
«Դուք չեք կարող պատշտպանել մեկ ահաբեկչական կազմակերպության միայն նրա պատճառով, որ այն նույնպես պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ։ Չի կարելի տարբերակել լավ ահաբեկչական կազմակերպությունը և վատը»,- հայտարարել է նա։