
Վանաձորում 21-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում նոյեմբերի 20-ին հայտնաբերվել է կտրած-ծակած վնասվածքներով տղամարդու դի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ մահացածը Վանաձորի բնակիչ 21-ամյա Հարություն Աղաջանյանն է:
Դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն: