
«Այդ մարդիկ ինքնուրույն, կայացած գործիչներ են»

Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադառնալով Ազգային ժողովին և նշելով մի քանի անուններ` մասնավորաբար գրել էր, թե իբր «ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ունի իր կոճակ սեղմողներին»: Երևի թե կարիք չլիներ անդրադառնալ այդ հրապարակմանը, եթե նման ձևակերպումները միտված չլինեին նսեմացնել այդ մարդկանց արժանիքները: Դա ցավալի և մերժելի երևույթ է: Ուստի հարկ ենք համարում նշել, որ մեջբերյալ ձևակերպումը հեռու է իրականությունից. նշյալ մարդիկ ինքնուրույն, կայացած գործիչներ են, և Կարեն Կարապետյանը նրանց համարում է իր ընկերները:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ