Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Հայաստանում աշխատող 32 գիտական խմբեր ստացան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ, Armenian National Science and Education Fund-ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ԱՄՆ դոլարի չափով: Ներկայացված 244 հայտերից հաղթողներն ընտրվել են ՀԱԳԿՀ հանձնաժողովի կողմից` 24 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա:
«Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը…»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ փոխտեղակալ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Միևնույն ժամանակ ցավում ենք, որ ԵԽԽՎ չցուցաբերեց նույն քաղաքական հասունությունը Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացված Սարսանգի ջրամբարի բանաձևի հարցում։ Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԼՂՀ տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի օգտագործումը համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի եղել է և լինելու է Արցախի ժողովրդի սուվերեն իրավունքը, որը չի կարող ոտնահարվել որևէ բանաձևում
Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը դիմել է ԵԽԽՎ-ին՝ հանդես գալով իր գործունեության վերաբերյալ ամենամյա զեկույցով: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:
«Չեմ կարծում, որ նորմալ է, ու կարելի է բնական համարել, երբ ազգաբնակչության առօրյային, նրա բնականոն ընթացքին, կենսագործունեությանը վերաբերող խնդիրներին այդ ազգաբնակչության ներկայացուցիչները չեն մասնակցում: Հետևաբար՝ խիստ անբնական է, որ այդ ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից: Սա հետագայում պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ խոսելով նախօրեին ԵԽ ԽՎ լիագումար նիստում քվեարկության դրված երկու հակահայ բանաձևերի մասին:
«Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահ երկիր: Կասկածներ չկան այս մասին: Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին»,- ասաց դեսպան Քիսլերը:
1951 թվականին ծնված Գրիգոր Գյուլասարյանը գտնվում է Երևանի ԱՐՄՄԵԴ հիվանդանոցում: Նրա մոտ հայտնաբերված է ստամոքսի չարորակ ուռուցք և անհրաժեշտ է շտապ վիրահատություն:
Համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդին հեռակա կարգով կառավարել իր բանկային հաշիվները աշխարհի ցանկացած կետից
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Երբեք որևէ պարագայում զիջել չի կարելի: Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա, և իր գործունեության ողջ ընթացքում աննախադեպ քայլ կատարեց:
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ ԴԱԻՇ-ի խմբավորումը ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայի տարածքում ու կապվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, հայտնում է LifeNews-ը:
Դանիայում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
2015 թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ֆորմալ 35 է, ՀՀ-ն կիսում է 95-98-րդ տեղերը՝ Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ:
Կրակոցներ են հնչել Սիեթլի օդանավակայանից ոչ հեռու: Ոստիկանները շրջափակել են հարակից փողոցները:
НТВ հեռուստաընկերության սյուժեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսնության մասին, ցուցադրվել է միայն Ռուսաստանի արևելքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 68 չվերթն է հետաձգվել եղանակային վատ պայմանների հետևանքով, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով օդանավակայանի չվացուցակին:
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այս տարվա հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից:
Հունվարի 26-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (1 տարեկան երեխա) ջերմում է. ճանապարհի դժվարանցանելիության պատճառով Գորիս քաղաքի բժշկական կենտրոն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրիտանացի երաժիշտ Քոլին Վիրնքոումբը, ով ավելի շատ հայտնի է Black կեղծանունով ու համաշխարհային ճանաչում ձեռք բերեց շնորհիվ Wonderful Life հիթի, մահացել է Կորկ քաղաքի համալսարանական հիվանդանոցում հունվարի 10-ին Իռլանդիայում տեղի ունեցած ավտովթարից երկու շաբաթ անց, հայտնում է BBC-ն:
2016 թ. հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում:
Բժիշկները Վիրջինիա նահանգի մի բնակչի մոտ հայտնաբերել են Զիկա վիրուսի վարակման առաջին դեպքը, հայտնում է Reuters-ը: Տղամարդը վերջերս է վերադարձել երկրից, որտեղ գրանցվել է վիրուսի առկայություն:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հունվարի 26-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու անհայտ տղամարդ:
Հունվարի 26-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հարավ-Արևմտյան զանգվածի Բ2 թաղամասի թիվ 44ա շենքի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիի պահակակետում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:
Դեկտեբերին սպառած գազի ցուցմունքները հրապարակվելուն պես բնակչության շրջանում սկսվեց անհանգստություն կապված ցուցմուքում տեղ գտած տվյալների հետ: