
ԴԱԻՇ-ը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել Ուկրաինայում. ՌԴ հատուկ ծառայություններ

Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ ԴԱԻՇ-ի խմբավորումը ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայի տարածքում ու կապվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, հայտնում է LifeNews-ը:
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք հայտնել են իրենց համախոհների անունները:
Ահաբեկիչների ցուցակում ներառված է 10 անուն: Զինյալների թվում կա կին մահապարտ՝ 3-ամյա երեխայի հետ, ով պետք է երեխային օգտագործի ահաբեկչության իրականացման ժամանակ:
Խմբավորման անդամների մեծ մասը Թուրքիայի ու արաբական երկրների քաղաքացիներ են:
Ռուսական հատուկ ծառայությունների տվյալով՝ կինը փոքրիկ աղջկա հետ արդեն գտնվում է Ուկրաինայում ու սպասում է իր մյուս համախոհներին:
Նշվում է, որ զինյալների առաջ խնդիր է դրված ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում պայթուցիկների ու հրազենի կիրառմամբ:
Թիրախ է ընտրվել Կիևը: